Հայաստանը նպատակ ունի ավելացնել արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները
EconomicsՀայաստանը նպատակ ունի ավելացնել արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները: Ինչպես Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, քայլեր են ձեռնարկվում, որ արտահա նվող ապրանքների ցանկում էլեկտրաէներգիան զբաղեցնի առաջնային հորիզոնականներ:
«Հայաստանից արտահանվող ապրանքների ցանկում էլեկտրաէներգիան 6-րդ տեղում է: Ցանկանում ենք այդ հորիզոնականը բարձրացնել: Զգալի աշխատանքներ են իրականացվում տարածաշրջանային ինտեգրացման նպատակով: Ներկայում կառուցում ենք երկու էլեկտրահաղորդման գիծ, մեկը դեպի Իրան, մյուսը դեպի Վրաստան ուղղությամբ: Նպատակ ունենք մինչև 2019 թվականը երկու ուղղություններով էլ աշխատանքն ավարտել: Դրա արդյունքում մեր փոխհոսքերի, տրանզիտի կարողությունները 10 անգամ կավելանան: Հայաստանը կդառնա լուրջ տարանցիկ երկիր: Այդ դեպքում կկարողնանք մեր ունեցած հզորությ ուններն արդյունավետ օգտագործել»,-ասաց Հայկ Հարությունյանը: