Երևանի քաղաքապետը Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի մի շարք աշխատակիցների պատվոգրեր է հանձնել
SocietyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի մի շարք աշխատակիցների:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շնորհավորելով Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի հոբելյանների առթիվ՝ քաղաքապետը նշել է, որ շնորհիվ ոլորտի նվիրյալների, թե՛ ռադիոն և թե՛ հեռուստատեսությունը տասնամյակներ շարունակ եղել ու մնում են յուրաքանչյուրիս կյանքի անբաժանելի և կարևոր մասնիկը:
Հայաստանի Հանրային ռադիոյի 90-ամյակի առթիվ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրային ռադիոյի լրագրողներ Նարգիզ Հակոբյանին, Անահիտ Առաքելյանին և Անահիտ Ավագյանին պարգևատրել է պատվոգրերով:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 60-ամյակի առթիվ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներ Հովհաննես Գորոյանը, Վահագն Միքայելյանը, Գառնիկ Թեփուչեկյանը, Արման Պահլավունին, Մերուժան Խաչիկօղլյանը, Արսեն Նազարյանը և Կարեն Ստեփանյանը ևս պարգևատրվել են պատվոգրերով: