«Դասարան» կրթական ծրագրի շրջանակում նոր վերլուծական գործիք է մշակվել
SocietyՀանրակրթության վիճակագրության «E-stat» էլեկտրոնային վերլուծական գործիքի ներկայացման պաշտոնական արարողությունն անցկացվեց նոյեմբերի 23-ին`«Դասարան» կրթական կենտրոնում:
«Դասարան» կրթական ծրագիրը հավաքագրել է տվյալների վիճակագրական գործիք, որը երկլեզու է` հայերեն և անգլերեն: Ուսուցիչը հնարավորություն կունենա վերահսկել իր դասարանը, տնօրենն իր դպրոցը և այդպես մինչ վարչապետ»,- նշեց «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը:
Ներկայացնելով գործիքը` Ալոյանը նշեց, որ այն գործում է առցանց և թարմացվում է յուրաքանչյուր 24 ժամը մեկ: «Դրա միջոցով կարելի է տեսնել ՀՀ բոլոր դպրոցները. քանի՞ ավագ, միջնակարգ, հիմնական, տարրական դպրոց կա: Ներկայացված է բոլոր դպրոցների աշակերտների թիվը, նրանց միջին գնահատականը, կարելի է տեսնել աշակերտների բացակայությունների թիվը, ընդհանուր առմամբ գերազանցիկ աշակերտների թիվը: Ներկայացված ՀՀ քարտեզն ինտերակտիվ է ցանկացած մարզի վրա սեղմելով` կարելի է տեսնել այդ մարզի դպրոցների վիճակը: Մուտք գործելով աշակերտների քարտ` հնարավոր է տ եսնել աշակերտների բաշխվածությունն ամբողջ հանրապետությամբ, կենտրոնացվածությունը տարբեր առարկաների վրա և այլն»,-ասաց Ալոյանը:
«E-Stat» դիագնոստիկ գործիքն առաջադեմ, առցանց վիճակագրական-վերլուծական գործիք է, որն ապահովում է դպրոցական կրթահամակարգի համապարփակ ներըմբռնում և թույլ է տալիս դպրոցներում ու երկրում կրթական ցուցանիշների արդյունավետ մշտադիտարկում իրականացնել:
«eSTD»-ն, որը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, տրամադրվել է ՀՀ կառավարությանը, Կրթության և Գիտության նախարարությանը, ինչպես նաև կրթության համար պատասխանատու պետական և տարածքային կառավարման այլ մարմիններին` հիմքեր դնելով վերջիններիս կողմից այս գործիքի տվյալներն օգտագործելու միջոցով արդյունավետ և գործուն քաղաքականության մշակման համար:
«eSTD»-ն իրական ժամանակում ապահովում է վիճակագրական տվյալներ և մշտաթարմացվող համեմատական վերլուծություն դպրոցների կառավարման արդյունավետության, ընդունելության և աշակերտների կատարողականության մասին` օգտագործելով տարատեսակ ցուցիչներ, ինչպիսին են` աշակերտների, ծնողների և ուսուցիչների բաշխումն ըստ մարզերի, տարիքի և սեռի, միջին գնահատականի հիման վրա աշակերտների կատարողականությունը և նրանց բացակայության, տարաբնակեցման և այլ դպրոց տեղափոխելու ցուցանիշները, ինչպես նաև ուսուցիչների աշխատանքային ծանրաբեռնվածության վերլուծությունը, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը և այս ամենի զարգացման համեմատական պատկերն ըստ տարիների: