Բնական բաղադրատոմս՝ կնճիռներից ազատվելու համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Խանութներում մաշկի խնամքի, կնճիռների դեմ շատ կրեմներ են վաճառում, բայց դրանք կամ ոչ արդյունավետ են կամ թանկ։ Առաջարկում են բնական բաղադրատոմս՝ կնճիռներից ազատվելու համար։
Ձեզ պետք է՝
1 պճեղ սխտոր
1 թեյի գդալ մեղր
1 թեյի գդալ կավի փոշի
Սխտորը մաքրեք, ճզմեք, ավելացրեք մեղրն ու կավը։ Քսեք կրեմը մաքուր դեմքին, թողեք կես ժամ, լվացվեք գոլ ջրով։ Արդյունքը կզարմացնի։