Հայաստանը 50 մլն դոլարի բյուջետային վարկ է ներգրավում ՎԶԵԲ-ից
EconomicsՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագծին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 50 մլն դոլարի բյուջետային վարկ:
«Ծրագրի չորրորդ ֆինանսավորման նպատակն է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղությամբ՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում»,- Արմենպրեսի փոխանցմամբ, ասաց Արամյանը:
Միջոցները կտրամադրվեն 25 տարի ժամկետով, որից 14 տարին՝ արտոնյալ ժամկետով։ Վարկը կտրամադրվի 6-ամյսա Libor + ֆիքսված սպրեդ տոկոսադրույքով, որը սահմանված է գումարի փոխանցման պահին։