Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը փոխում է քաշային կարգը
SportԾանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը կփոխի քաշային կարգը:
«Անդրանիկին վիրահատեցին Մոսկվայում և վիրահատությունը լավ անցավ: Այժմ նա արդեն սկսել է թեթևակի մարզվել: Լիահույս եմ, որ հաջորդ տարի Լոս Անջելեսում կայանալիք աշխարհի առաջնությանը նա կմասնակցի, բայց արդեն 85 կգ քաշային կարգում՝ փոխելով քաշային կարգը: Պետք է, որ նա կրկին չվնասի թևը»,- Արմենպրեսի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Անդրանիկ Կարապետյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ վնասել էր թևը: Մինչ այս, Կարապետյանը հանդես էր գալիս 77 կգ քաշային կարգում: