Գվարդիոլա. Լավ է, որ Մանչեսթեր Սիթին ՉԼ-ի 1/8 եզրափակչում չի հանդիպի Բավարիային
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ չէր ցանկանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում հանդիպել Մյունխենի «Բավարիային»:
«Փլեյ-օֆում բոլոր մրցակիցներն էլ բարդ են: «Բավարիան», ինչպես մենք, երկրորդն է իր խմբում, և այն թիմը, որը նրա հետ կհանդիպի, շատ կտուժի:
Ուրախ եմ, որ «Բավարիայի» մրցակիցը մենք չենք: Չորս տարի առաջ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի առաջին փուլում ավելի հեշտ էր:
Հիմա արդեն 1/8 եզրափակիչը բավականին բարդ է դարձել: Կսպասենք վիճակահանությանը»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Dailymail.co.uk-ը: