Քաղաքաշինության պետկոմիտեն կաջակցի «Հույս» Գյումրիի շենացման ծրագրի միջոցների հայթայթմանը
SocietyՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ընդունել է «Հույս» Գյումրիի շենացման ծրագրի խմբի անդամներին, քննարկել Գյումրի քաղաքին վերաբերող նրանց ներկայացրած ծրագիրը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, ծրագիրը հավանության է արժանացել Ն. Սարգսյանի կողմից. որոշվել է հայթայթել անհրաժեշտ միջոցներ այն շարունակական դարձնելու համար: