Երևանում կայացել է «Ոստիկանության կառավարման մեթոդը և պրակտիկան» թեմայով աշխատաժողովը
SocietyՀայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ 2016 թվականի գործողությունների շրջանակներում, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ նոյեմբերի 23-ից 24-ը Երեւանում անցկացվել է «Ոստիկանության կառավարման մեթոդը և պրակտիկան» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետները, կենտրոնի ղեկավարի տեղակալ, դոկտոր Ֆիլիպ Ֆլյուրիի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, բացման խոսքում նախ առանձնակի կարևորվել է ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի հետ սերտ փոխհամագործակցությունը, որն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ:
Այնուհետև նշվել է, որ նման աշխատաժողովի կազմակերպումը կարևոր նշանակություն ունի հատկապես ոստիկանության համակարգում ղեկավարների մասնագիտական պատրաստականության կատարելագործման, կադրերի ճիշտ ընտրության և տեղաբաշխման, ոստիկանական կառավարման ժամանակակից մեթոդներին ծանոթանալու գործում, ինչը կնպաստի ոստիկանության համակարգում կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Աշխատաժողովն անցել է կառուցողական և արդյունավետ քննարկումների մթնոլորտում: