Ոստիկանները Դոնի Ռոստովից Երևան են տեղափոխել խոշոր չափերով կողոպուտի համար 22 տարի հետախուզվողին
SocietyՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և Դոնի-Ռոստով-Երևան չվերթով Հայաստան տեղափոխվել 1962 թ. ծնված Գոռ Խաչատրյանը, որը 1994 թ. մայիսի 16-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Կողոպուտը, որը կատ արվել է առանձնապես խոշոր չափերով):
Խափանման միջոցը՝ կալանք:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Գ. Խաչատրյանը փոխանցվել է Կոտայքի բաժնի ծառայողներին:
