Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններին Հայաստանը կունենա 13 մարզիկ
SportԾանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը կներկայացնեն, ընդհանուր առմամբ, 13 մարզիկներ:
Մինչև 20 տարեկանների առաջնությունում կմրցեն 62 կգ Դավիթ Գասպարյանը, 77 կգ Դավիթ Հովհաննիսյանը, 85 կգ Հակոբ Մկրտչյանը, 94 կգ Սամվել Գասպարյանը, 105+ կգ Սիմոն Մարտիրոսյանը: Աղջիկների պայքարում իրենց ուժերը կչափեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և 75+ Արփինե Դալալյանը:
23 տարեկանների պայքարում մրցասպարեզ դուրս կգան՝ 56 կգ Սմբատ Մարգարյանը, 62 կգ Գևորգ Բաղդասարյանը, 77 կգ Ռազմիկ Օսեթյանը, 94 կգ Կարուշ Ղուկասյանը և 105 կգ Մկրտիչ Մկրտչյանը: Աղջիկներից մրցաշարին կմասնակցի 58 կգ Իզաբելա Յայլյանը:
Առաջնություններն այս տարի անցկացվում են իսրայելական Էլիաթ քաղաքում դեկտեմբերի 2-10-ը: