Ստեղծվել Է սաղմի զարգացման ինտերակտիվ քարտեզ
SocietyՄի խումբ նիդեռլանդացի գիտնականներ ստեղծել են մարդու սաղմի եռաչափ ինտերակտիվ մոդել, որը թույլ Է տալիս մանրամասնություններով ուսումնասիրել պտղի զարգացման գործընթացը: Հետազոտությունը հրապարակված Է Science գիտական հանդեսում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Նախագծի հեղինակ Բեռնադետ դե Բաքերը գործընկերների հետ վերլուծել Է մինչեւ երկու ամսական տարիքի սաղմերի շուրջ 15 հազար նմուշ: Գիտնականներն առանձնացրել են 150 օրգաններ եւ մարմնի այլ մասեր, ինչպես նաեւ նկարագրել են դրանց դիրքի փոփոխությունները պտղի զարգացման ընթացքում:
Օգտագործելով այս մոդելը՝ նրանք որոշել են հանգուցային տարբերությունները մարդու, մկան եւ հավի սաղմերի միջեւ, որոնք հաճախ օգտագործվում են կաթնասունների մոտ դրանց զարգացման ուսումնասիրման համար: Մասնագետներն ընդգծում են, որ նախագիծը կարող Է արժեքավոր կրթական միջոց դառնալ բժիշկ ուսանողների համար: