Աքսեսուարների ճիշտ ընտրության 10 հիմնական կանոնները (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Նորաձևության առաջատար ամսագրերը մշտապես ներկայացնում են, թե նորաձևության ինչպիսի միտումներ կան աշխարհում, ինչպես գեղեցիկ տեսք ունենալ, ինչպես համադրել աքսեսուարները հագուստի հետ։
AdMe.ru-ն ամբողջացնելով այս միտումները՝ ներկայացնում է 10 հիմնարար կանոններ, որոնք պետք է հաշվի առնել աքսեսուարների ընտրության ժամանակ՝ հիասքանչ տեսք ունենալու համար։
1․ Կրեք առավելագույնը 3-4 մեծ աքսեսուարներ և որ ամենակարևորն է, այն պետք է համապատասխանի հագուստի ոճին ու գունային գամմային։
2․ Մի ծածկեք վերարկուի լայն օձիքները հաստ շարֆի տակ, այլ նախընտրեք բարակ շարֆեր՝ վերարկուի տակից։
.jpg)
3․ Զարդերի ամբողջական կոմպլեկտն օգտագործեք այն դեպքում, եթե դրանք շատ մեծ չեն։
.jpg)
4․Հրաժարվեք պայուսակի գույնի կոշիկներ կրելու սովորությունից։ Վառ գույնի կոշիկի հետ նախընտրելի է կրել առավել հանգիստ գույների պայուսակներ։
.jpg)
5․ Պարզեք առաջնահերթությունը՝ կամ վառ հագուստ, կամ արտահայտիչ աքսեսուարներ, սակայն ոչ երբեք 2-ը միասին։
.jpg)
6․Մոռացեք ժամացույցների մասին, եթե կրում եք երեկոյան զգեստ։ Զամացույցն առավել գեղեցիկ է ամենօրյա հագուստների հետ։ Ժամացույցն ու երեկոյան հագուստն ուղղակի անհամատեղելի են։
.jpg)
7․ Հիշեք, որ լայն օղակներով մատանիները ոչ բոլորի ձեռքերին է գեղեցիկ։
.jpg)
8․Ձեռնոցներն ընտրեք հագուստի դետալներից մեկի՝ գոտու, կոշիկի կամ անգամ շրթներկի գույնին համապատասխան։
.jpg)
9․ Պաստելային գույների հագուստի հետ ուղղակի պետք է բացառել սև կոշիկները։
.jpg)
10․ Էթնիկ ու բազմագույն զարդերի հետ նախընտրելի է կրել չեզոք գույների հագուստներ՝ գունային բալանսը պահպանելու համար։
.jpg)