Մեծ թատրոնը ներկայացնում է Բենջամին Բրիտենի «Բիլլի Բադ» օպերան
CultureԲենջամեին Բրիտենի «Բիլլի Բադ» օպերայի պրեմիերայով, որը նոյեմբերի 25-ին կկայանա Մեծ թատրոնի Նոր բեմում, Պետական ակադեմիական Մեծ թատրոնն իր ամբողջ պատմության մեջ երկրորդ անգամ Է ձեռք զարկում անգլիացի դասականի ստեղծագործությանը, որտեղ 1965 թվականին բեմադրվել Է Բրիտենի «Ամառային գիշերվա երազը» օպերան: Ներկայիս պրեմիերան Մեծ թատրոնի եւ Ա նգլիայի Ազգային օպերայի համատեղ բեմադրությունն Է: Դիրիժորն Է Ուիլյամ Լեյսին, ռեժիսորը՝ Դեւիդ Օլդենը, բեմական ձեւավորվողը՝ Փոլ Սթեյնբերգը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Բրիտենի «Բիլլի Բադ» օպերայի բեմադրությունը դարձել Է Մեծ թատրոնի եւ Անգլիայի Ազգային օպերայի համագործակցության շարունակությունը: Ինչպես եւ Հենդելի «Ռոդելինդան», որը Մեծ թատրոնում բեմադրվեց անցյալ սեզոնին, այնպես Էլ «Բիլլի Բադը» երկու թատրոնների համատեղ բեմադրությունն Է: Դրանում զբաղված են անգլիական բեմադրող խումբը եւ Մեծ թատրոնի արտիստները, նվագախումբը, երգչախումբը:
Ներկայացումը բեմադրել Է Դեւիդ Օլդենը, երաժշտական ղեկավարը եւ դիրիժորն Է Ուիլյամ Լեյսին, որի համար «Բիլլի Բադը» Բրիտենի յոթերորդ օպերան Է եւ ամենասիրելին՝ իր իսկ խստովանությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: