Ֆուլհաուսցիները, հղի Հռիփսիմե Ելինյանը եւ Դելոն տոնել են Երախտագիտության օրը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Նոյեմբեր ամսվա չորրորդ հինգշաբթին ԱՄՆ-ում տոն է։ Բոլորը նշում են Երախտագիտության օրը։ Չնայած այն ի սկզբանե նպատակ ուներ շնորհակալություն հայտնել Աստծուն առատ բերքի եւ նախորդ տարվա համար՝ այսօր տոնը կորցրել է իր կրոնական կողմը եւ դարձել համազգային օր։ Օր, երբ բոլորը հավաքվում են առատ սեղանների շուրջ եւ հիանալի ժամանակ անցկացնում մտերիմների շրջապատում։
ԱՄՆ-ում գտնվող հայ աստղերից շատերը նույնպես ուրախանալու առիթը բաց չեն թողել։ Սիրուշոն մասնակցել է ընկերների կազմակերպած հավաքույթին, իսկ ֆուլհաուսցիները հենց իրենք են տոն ստեղծել՝ հրավիրելով հայտնի շոումեն Վահագն Ստեփանյանին կնոջ՝ Ռուզաննայի հետ։
Հրապարակված լուսանկարներից երեւում է, որ Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի ընտանիքում համալրում է սպասվում։ Ալբերտոն շատ շուտով քույրիկ կամ եղբայր կունենա։