Առաջին հերթին ես տան կին եմ, մայր, հետո նոր դերասանուհի. Աստղիկ Աբաջյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է Հ. Մալյանի անվան պետական թատրոնի դերասանուհի Աստղիկ Աբաջյանը, ում հեռուստադիտողը տարիներ առաջ ճանաչեց «Որբերը» հեռուստասերիալի միջոցով: Այսօր դերասանուհին նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում:
-Աստղիկ, Ձեզ հեռուստադիտողը շատ է սիրում, սակայն Ձեզ հետ կապված տեղեկություններ հազվադեպ կարելի է գտնել: Ինչո՞վ է պայմանավորված այդչափ գաղտնիությունը:
- Իրականում որպես այդպիսին անձս գաղտնի, ծածուկ պահելու խնդիր բոլորովին չունեմ, ուղղակի չափից ավելի ուշադրություն չեմ սիրում: Ես դեռ փոքրուց ուշադրության պակաս չեմ ունեցել, մեծացել եմ հրաշալի ընտանիքում, որտեղ միայն սեր ու ջերմություն եմ ստացել, հիմա էլ շարունակում եմ հարազատներիս ու ընկերներիս կողմից սիրված լինել, եւ աստղային հիվանդությունից շատ հեռու եմ, աստղային կյանքն ինձ համար չէ:
-Ձեզ հազվադեպ ենք տեսնում հեռուստասերիալներում, դա ինչի՞ հետ է կապված:
- Սերիալն ինձ համար ավելի շատ մարզանքի է նման, իսկ հիմնական աշխատանքը թատրոնն է: Արդեն տասը տարի է, ինչ աշխատում եմ իմ շատ սիրելի Հ. Մալյանի անվան թատրոնում, որը ոչ մի այլ աշխատանքի հետ չեմ փոխի: Իսկ հեռուստասերիալներում նկարահանվում եմ միայն իմ կոլեկտիվի հետ, որոնց հետ սկսեցինք աշխատել Հանրային հեռուստաընկերությունում, այսօր էլ նկարահանվում եմ «Կայարանում»` աշխատելով կրկին իմ հարազատ գործընկերների հետ: Իհարկե, այստեղ համաձայնեցի նկարահանվել պայմանով, որ դերս փոքր կլինի, այլապես ժամանակս չէր բավականացնի:
.png)
-Ժամանակ չունենալը կապված է թատրոնի աշխատանքի հե՞տ:
- Ոչ առաջին հերթեին ընտանիքիս հետ: Ես ունեմ ամուսին, դպրոցական աղջիկ, ու այնպես չէ, որ կարիերիստ եմ: Առաջին հերթին ես տան կին եմ, մայր, հետո նոր դերասանուհի:
Շարունակությունը՝ այստեղ: