Քաղաքապետարանում միջնակարգ դպրոցների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցություն է կազմակերպվել
SocietyԵրևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են քաղաքապետարանի ենթակայության միջնակարգ դպրոցների տնօրեններ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խորհրդակցությունը վարել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ու ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: 2016-2017 ուստարում սովորողների գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ տնօրեններին տրվել են համապատասխան ցուցումներ, ինչպես նաև քննարկվել են օրակարգով նախատեսված այլ հարցեր: