Բելառուսը պլանավորում է ադրբեջանական նավթի վերամշակում սկսել
EconomicsԲելառուսը շահագրգռված է իր ձեռնարկություններում ադրբեջանական նավթի վերամշակմամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Դեռեւս ԽՍՀՄ տարիներից մեր հանրապետությունը զարգացած նավթաքիմիական համալիր է տնօրինում: Այդ ձեռնարկությունները տեխնոլոգիական բարձր մակարդակով, նավթի խորը վերամշակմամբ եւ նավթամթերքի որակով են բնութագրվում: Արտաքին շուկայում իրացվում է բելառուսական նավթաքիմիայի 70 տոկոսից ավելին: Ուստի մեր գործարաններում ադրբեջանական նավթի վերամշակումը մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաեւ ընդգծել է, որ համանման աշխատանքի կազմակերպումը թույլ կտա զգալիորեն ընդլայնել քիմիական ճյուղում երկրների փոխգործակցությունը: