Գեղամ Հարությունյանը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու մասին (լուսանկար)
Sport«Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանը հաղթական գոլի հեղինակ էր դարձել Բարձրագույն խմբային առաջնության` Գյումրիի «Շիրակի» հետ տնային խաղում (1:0):
26-ամյա ֆուտբոլիստն այն տոնել էր Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ոճով: 26-ամյա ֆուտբոլիստն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է գոլն այդպես տոնելու մասին:
«Գոլը տոնելու այդ ձևը ես նախապես ծրագրել էի Ուբեյմարի հետ։ Փառք Աստծո, որ ամեն ինչ ընթացավ ըստ մեր ծրագրի և կարողացանք նախ գոլ խփել, իսկ հետո մեր մտածածը իրականություն դարձնել»,- ասել է Հարությունյանը:
Լուսանկարը` «Գանձասար-Կապանի» ֆեյսբուքյան էջից: