Yerevan, 17.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սամվել Նիկոյանն ամփոփեց ՀՀԿ համագումարի առաջին մասը

Politics

 Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարին մասնակցում է 1712 պատվիրակ, հրավիրված է և մասնակցում է 13 կուսակցությունների ներկայացուցիչ, ինչպես նաև 60 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և 220 հյուրեր: ՀՀԿ համագումարի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նի կոյանը: «Համագումարի ընթացքում հնչել է մեր միջազգային գործընկեր կուսակցությունների ուղերձները: Եղան «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի և Չինաստանի կոմունիստական կուսակցության ուղերձները: Բոլոր այս կուսակցությունների հետ մենք աշխատանքային, կառուցողական հարաբերությունների մեջ ենք»,-  Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Նիկոյանը:

Նա հավելեց, որ համագումարի ընթացքում հնչած ելույթներից ամենակարևորը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր, որում անդրադարձ է եղել հանրային կյանքի բոլոր ոլորտներին՝ սկսած կուսակցական աշխատանքների կազմակերպման և արդյունավետության, կուսակցական վարքագծի ձևավորումից, վերջացրած արտաքին հարաբերություններով, ԼՂ հարցով, որոնք ժողովրդի և պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրներն են: «Իր ելույթում ՀՀ Նախագահն անդրադարձավ երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, երկրի տնտեսության մեջ առկա ձեռքբերումներին, թվերով համեմատեց միջին աշխատավարձը 10 տարի առաջ և այժմ, թոշակների չափերը: Նա անդրադարձավ այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր երկրի տնտեսության առջև, ինչպես նաև դրանց դիմակայելու առաջնահերթությանը»,- ասաց Սամվել Նիկոյանը:

Նիկոյանը կարևորում է այն հանգամանքը, որ ՀՀ Նախագահը հստակորեն արձանագրել է, որ ՀՀԿ-ն վճռական է սատարել վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը: «Նախագահը հստակ սահմանեց, որ եթե մեր կուսակցությունը հաջողություն արձանագրի 2017թ. խորհրդարանական ընտրություններում, ապա մեր վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը: Սա կարևոր ուղերձ է, որպեսզի վերջ դրվեն մամուլում և հասարակության մեջ շրջանառվող տեսակետը, թե Կարեն Կարապետյանը 6 ամսվա վարչապետ է: Կարեն Կարապետյանի և Հանրապետականի հարաբերությունները միտված են ապագային և լինելու են շարունակական»,- ընդգծեց պատգամավորը:

Սամվել Նիկոյանը ՀՀ Նախագահի ելույթից առանձնացնում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման  վերաբերյալ հատվածը: «Շատ հստակ ասվեց, որ մեր դիրքորոշումը լինելու է հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը, բայց հստակ է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանություններն առիթը բաց չեն թողնում ռազմատենչ հայտարարություններ կատարելու համար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ ուժի դիրքերից խոսելու համար: Շատ հստակ է մեր պետության դիրքորոշումը, որ հակամարտության ռազմական լուծում չկա, իսկ եթե Ադրբեջանը փորձ անի սկ սել այն, ինչ եղավ ապրիլյան պատերազմի օրերին, դատապարտված է լինելու: Շատ հստակ ամրագրվեց, որ մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, իսկ մնացած հարցերն ածանցյալ են, իսկ ադրբեջանցիները շատ հաճախ խոսում են միայն ածանցյալ հարցերի մասին»,- մանրամասնեց Սամվել Նիկոյանը:

Նա կարևորեց նաև ՀՀ Նախագահի կողմից նորանշանակ պաշտպանության նախարարին տրված հանձնարարականներն այն մասին, որ հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել այն ոլորտների վրա, որտեղ հասարակության շրջանում դժգոհություններ կան: «Խոսքը գնումների, ռազմաբժշկական և ռազմական ուսուցման ոլորտների մասին է»,- եզրափակեց Սամվել Նիկոյանը:

 

Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025