Yerevan, 15.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բնավորությունը՝ ըստ շուրթերի ձևի

Pic-words.ru կայքը գրում է, որ կանայք հաճախ են դիմում կոսմետիկայի օգնությանը՝ շուրթերի ձևը փոխելու համար։ Այս ամենն իզուր չէ. չէ՞ որ նույնիսկ փակ շուրթերը կարողանում են «խոսել»։

 

1. Հաստ, լայն շուրթեր՝ կրակոտ։ Եթե այսպիսի շուրթեր ունեցող կնոջն ինչ-որ բան դուր է եկել, նա ցանկանում է դա ստանալ անմիջապես, և ընդհանրապես կարևոր չէ, թե ինչի մասին է խոսքը՝ նոր պայուսակի՞, թե՞ տղամարդու։ Լի են էներգիայով, դիմում են ռիսկի, չեն ամաչում նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը և առաջինը ժամադրություն նշանակել կամ զանգահարել։ Այսպիսի կանայք չեն սիրում բնության «բարի կամքը» և նախընտրում են իրենք վերցնել այն, ինչ անհրաժեշտ է։ Նրա կյանքում մշտապես որևէ հետաքրքիր բան է կատարվում, իսկ լսելով «ձանձրալի է» արտահայտությունը, նրանք չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Հիմա կամ երբեք. ահա նրանց կարգախոսը։ Նրա համար չափազանց կարևոր են ազատությունն ու անկախությունը։ Նա հարգանքով է վերաբերվում անձնական տիրույթին և նույնը պահանջում է մյուսներից։ Տղամարդը, ում հետ այս կինը կցանկանա անցկացնել կյանքի մյուս մասը, պետք է հրաշալի սիրեկան լինի և կարողանա կայացնել ճակատագրական որոշումներ։

 

2. Հաստ, բայց ոչ լայն շուրթեր՝ ռոմանտիկ։ Այս կնոջ դեպքում առաջին տեղում զգացմունքներն են, և ոչ թե՝ սթափ, սառը դատողությունը։ Այդ պատճառով էլ նրան հաճախ թվում է, թե մանուկ հասակում նրան նստեցրել են մեծ ճոճանակին և մոռացել են իջեցնել։ Նրա կյանքը բացառապես բաղկացած է թռիչքներից և անկումներից։ Այս կանայք մշտապես պատրաստ են աջակցել։ Զարմանալի չէ, որ շատերն են համակրում նրան։ Բայց մեդալը երկու կողմ ունի. ռոմանտիկ կինը չի ցանկանում խորանալ բարդ խնդիրների մեջ, այլ պարզապես դրանց վրա աչք է փակում՝ խաբելով ինքն իրեն։ Իդեալական տղամարդու նրա պատկերացումները ամսագրերի և սիրային կինոնկարների ներկայացրածի խառնուրդն են։ Տղամարդիկ այսպիսի աղջիկներին հաճախ են համեստ եմ համարում՝ կարծելով, որ նրանք անառարկելիորեն կընդունեն իրենց գերազանցությունը։ Նրանք, իհարկե, սխալվում են. այդպիսի տպավորությունը խաբուսիկ է։

 

3. Վերին շրթունքը մեծ է ներքևի շրթունքից՝ պաշտում է հրամայել։Նպատակասլաց անձ, ով ամբողջությամբ նվիրվում է աշխատանքին և անպայման այն հասցնում տրամաբանական ավարտին։ Որպես կանոն՝ այսպիսի աղջիկները հստակ գիտեն, թե ինչ են ցանկանում։ Ակտիվ գործողությունների անցնում են միայն այն դեպքում, երբ 200 տոկոսով համոզված են, որ իրավացի են։ Ամեն ինչ կամ ոչինչ. ահա նրանց կարգախոսը։ Այդպիսի կանանց նյարդայնացնում են այն մարդիկ, ովքեր սկսած գործը պատրաստ են կիսատ թողնել։ Ցանկալիին հասնելու գործում նրանց օգնում է սնափառության և բարձր ինքնագնահատականի տանդեմը։ Այսպիսի կանայք լիդերի հատկություններ ունեն, նաև խարիզմա։ Նրանք զարմանում են, երբ ավելի լավը լինելու ցանկությունն ավելացնում է իրենց նկատմամբ լարվածությունը։ Նրա երազանքի տղամարդը պետք է նույնքան ամբիցիոզ լինի, որքան ինքը, և մշտապես «դրդի» նոր բարձունքներ գրավելուն։ Միակ բանը, որ կարող է փրկել այդ միությունը, փոխզիջումների գնալու արվեստը սովորելն է։

 

4. Ներքևի շրթունքն ավելի մեծ է վերինից՝ խորհրդավոր անծանոթուհի։ Միշտ ուշադրության կենտրոնում է, քանի որ առանձնանում է ամբոխից։ Նրա ետևից հաճախ են նայում տղամարդիկ, իսկ կանայք զայրացած, նախանձող հայացքներ են նետում նրա ուղղությամբ։ Այսպիսի աղջիկը կնախընտրի կրել կարտոֆիլի համար նախատեսված «պարկ», քան տարածված, ոճային իր, որն ունի ցանկացած կին։ սեփական անհատականությունը զգալու նրա պահանջն անհավանական մեծ է։ Դա արտահայտվում է հագուստի ընտրության և վարվելակերպի մեջ։ Նա հստակ գիտի, որ իրեն յուրահատուկ տղամարդ է պետք. նույնիսկ, եթե նրան փնտրելու համար երկար ժամանակ պահանջվի։ Երբեք երկրպագուների պակաս չի զգում, բայց նրան ավելի շատ հետաքրքրում են նրանք, ումից նա չի հիասթափվել առաջին իսկ հայացքից։

 

5. Նեղ, երկար շուրթեր՝ ռեալիստ։ Միշտ ամուր կանգնած է հողին։ Սիրում է ամեն ինչ պլանավորել նախօրոք և այդ պրոցեսից հաճույք է ստանում։ Պրակտիկ է, չի շտապում վարդագույն ակնոց կրել, նույնիսկ սիրահարված ժամանակ։ Նախընտրում է իր զգացմունքներն ի ցույց չդնել հասարակության մոտ, ինչի հետևանքով հաճախ սառը, փակ և ամբարտավան մարդու տպավորություն է թողնում։ Իրականում սա սխալ տպավորություն է։ Պարզապես այս կնոջ համար շատ ավելի դժվար է բացել հոգին մյուսների առաջ։ Գերադասում է կայունությունը և հաճույք է ստանում, երբ կյանքում ամեն ինչ կանխատեսելի է։ Նրա երազանքների տղամարդը կարող է զերծ մնալ ռոմանտիկ անակնկալներից. նրանից երևակայություն և հնարամտություն չի պահանջվում. բավական է միայն մեկ հատկություն՝ հուսալիություն։

 

6. Նեղ, փոքր շուրթեր՝ արկածախնդիր։ Լավատեսության նրա չափաբաժինը բավարար է 3-4 մարդու։ Ֆիզիկապես չի կարող նստել տեղում։ Ստանդարտ ծրագրերը նրան քիչ են հետաքրքրում։ Նա պաշտում է արկածներն ու ադրենալինը։ Նա այնքան է հավատում ինքն իր ուժերին, որ հաճախ իր վրա այնպիսի ռիսկային պարտականություններ է վերցնում, որոնցից մյուսները նախընտրում են հրաժարվել՝ հեղինակությունը չփչացնելու համար։ Նրանք իսկական մարտիկներ են և այնքան ուժեղ, կամային անձ, որ երբեմն վախեցնում են տղամարդկանց։ Նրանց արժանի զուգընկեր կարող են լինել ոչ բոլորը։ Նրա սիրելին պետք է ունենա այն բոլոր հատկությունները, որոնք նա ունի։

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program