Վենգեր. Մարտինեսը կարող է դառնալ Արսենալի առաջին համարը
SportԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ուրախ է, որ թիմի երրորդ դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը:
24-ամյա արգենտինացի ֆուտբոլիտը 2010 թվականից «Արսենալում» է և 10 հանդիպում է անցկացրել հիմնական թիմի կազմում:
«Ներկա դրությամբ Մարտինեսը մեր երրորդ դարպասապահն է, բայց առաջինը դառնալու ներուժ ունի: Դա է նրա հետ պայմանագիրը երկարաձգելու պատճառը», - Վենգերի խոսքն է փոխանցել «Goal»-ը: