Երևանի Բեկնազարյան փողոցում «Մերսեդեսն» ամբողջությամբ այրվել է, վարորդը հոսպիտալացվել է
SocietyԱրտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 25-ին՝ ժամը 15.42-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի 1-ին շղթայում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեկնազարյան փողոցի թիվ 38 շենքի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.07-ին, մարվել՝ 16.12-ին:
Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 35 CM 356 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1983 թ.):
Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: