Լճաշեն գյուղում այրվել է ավտոտնակ
SocietyՆոյեմբերի 26-ին, ժամը 05.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.05-ին, մարվել՝ 07.17-ին:
Լճաշեն գյուղի 5-րդ փողոցի թիվ 11 տան մոտակայքում ամբողջությամբ այրվել է փայտե ավտոտնակ (մոտ 28 քմ):