Դեկտեմբերի 1-ի գիշերը եղանակը կտաքանա 7-8 աստիճանով
SocietyՀանրապետության տարածքում նոյեմբերի 28-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում են տեղումներ:
Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վրկ արագությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-3 աստիճանով, նոյեմբերի 30-ին ամենուրեք կբարձրանա 2-3, դեկտեմբերի 1-ի գիշերը՝ 7-8 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում են տեղումներ: