Բարձրագույն խումբ. Ալաշկերտը հաղթանակ կորզեց Կապանում
SportՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Գանձասար-Կապանը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է «Ալաշկերտին»:
Հանդիպման 12-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ է մղել Գեղամ Հարությունյանը: Առաջին խաղակեսի վերջնամասում խաղի հաշիվը հավասարեցրել է Արտակ Դաշյանը:
Հանդիպման ավարտից 4 րոպե առաջ գործող չեմպիոնի կազմում հաղթական գոլի հեղինակ է դարձել Արտակ Եդիգարյանը` հաջող իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Այս տուրից հետո «Ալաշկերտը» վաստակած 29 միավորով շարունակում է հետապնդել մրցաշարային աղյուսակը գլխավորող «Շիրակին», իսկ «Գանձասար Կապանը» 24 միավորով 4-րդն է:
Սա Գեղամ Հարությունյանի համար 7-րդ գոլն էր Հայաստանի ընթացիկ առաջնությունում, ինչի շնորհիվ նա հավասարվել է լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորող Միհրան Մանասյանին և Վիուլեն Այվազյանին:
Լուսանկարը` «Գանձասար-Կապանի» ֆեյսբուքյան էջից: