Կոնտե. Չելսին փոխվել է
SportԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Տոտենհեմի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:1) նշել է, որ իր թիմն արդեն այն թիմը չէ, որը պարտվում էր «Արսենալին» և «Լիվերպուլին»:
«Մենք արդեն այն թիմը չենք, որ պարտվում էր «Արսենալին» և «Լիվերպուլին»: Մենք փոխվել ենք և ես գոհ եմ թիմից, խաղացողներից:
Այսպիսի խաղերում անհնար է տիրել նախաձեռնությանը 90 րոպե շարունակ, սակայն դերբիում հաղթելը անփոխանցելի զգացում է պարգևում», - Կոնտեի խոսքն է փոխանցել «Ազնվականների» պաշտոնական կայքը: