Արսենալը դժվարություններ չունեցավ Բորնմութի հետ խաղում
SportԱնգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ուժերը չափեց «Բորնմութի» հետ:
Խաղն ավարտվեց «զինագործների» հաղթանակով՝ 3:1: Հաշիվը բացեց Ալեքսիս Սանչեսը, որին պատասխանեց հյուրերի հարձակվող Կալում Ուիլսոնը, ով անվրեպ իրացրեց «Արսենալի» դարպասին նշանակված 11 մետրանոցը:
Արսեն Վենգերի գլխավորած թիմը հաշվի մեջ առաջ անցավ երկրորդ խաղակեսում: Նաչո Մոնրեալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Թեո Ուոլքոթը:
Խաղավարտից րոպեներ առաջ աչքի ընկավ Օլիվյե Ժիրուն՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այս խաղից հետո «Արսենալն» ընդհանուր վաստակած 28 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության աղյուսակի 4-րդ հորիզոնականը:
«Բորնմութը» 15 միավորով 11-րդ տեղում է:
«Արսենալ» - «Բորնմութ»՝ 3:1
Գոլերը՝ Սանչես (12), Ուոլքոթ (53), Ժիրու (90+1) - Ուիլսոն (23, 11 մետրանոց)