Սիեթլում «սև ուրբաթից» հետո Nike-ի խանութն ամբողջովին «ավերվել» է (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleTert.am-ը գորւմ է.
ԱՄՆ-ում ավարտվել է «սև ուրբաթ» կոչվող ակցիան, որի շրջանակում գրեթե բոլոր հայտնի խանութները 3 օր շարունակ ապրանքները վաճառում են անհավանական ցածր գներով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Nike ընկերության՝ Սիեթլ քաղաքում գտնվող ֆիրմային խանութը, որը ևս մասնակցել է ակցիային, մոլեռանդ գնորդների առաջացրած իրարանցման պատճառով ամբողջությամբ «ավերվել» է:
Պարբերականը նկատում է, որ դիտելով ստորև ներկայացված լուսանկարները՝ տպավորություն է ստեղծվում, թե երկրաշարժ է տեղի ունեցել կամ էլ խանութով ցունամի է անցել:
«Սկզբում, երբ խանութ մտա, ինձ թվաց, թե երկրաշարժ է տեղի ունեցել: Այն, ինչ տեսա, ուղղակի ահավոր էր. հետո վաճառողները հիշեցրին, որ «սև ուրբաթը» նոր է ավարտվել»,- պատմել է խանութի հաճախորդներից մեկը:
Շարունակությունը` այստեղ: