Հրաձգության «վազող թիրախ» վարժությունը կարող է ընդգրկվել Օլիմպիական խաղերի ծրագրում
SportՀրաձգության «վազող թիրախ» 10 մետր վարժությունը կարող է ընդգրկվել Օլիմպիական խաղերում:
«Դեռևս քննարկումներ են գնում, բայց հնարավորությունը մեծ է, որ այն դառնա օլիմպիական ձև: Սակայն այդ որոշումը պետք է կայացվի օրերս միջազգային ֆեդերացիայում: Մենք մեր հերթին ներկայացրել ենք մեր նամակը, որում նշված է, որ այն պիտանի և դիտարժան ձև է»,- Արմենպրեսի հետ զրույցում ասաց Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Այս ձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը նախորդ տարի դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Այս ձևը նախկինում ևս եղել է Օլիմպիական խաղերի ծրագրում, սակայն հետո հանվել է: