Հայ բռնցքամարտիկ Լեոն Հարթը դեկտեմբերի 10-ին կարիերայի կարևորագույն մենամարտերից մեկն է անցկացնելու
SportՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը դեկտեմբերի 10-ին կարիերայի առաջին 12-ռաունդանոց մենամարտն է անցկացնելու:
Հարթը Լեհաստանում IBF Intercontinental տիտղոսի համար մենամարտելու է Դիաբլո Վլոդարժուկի (Լեհաստան) հետ:
Մեր բռնցքամարտիկը մշտապես ռինգ է դուրս եկել Հայաստանի դրոշով:
Armsport.am-ը տեղեկացել է, որ Լեոն Հարթն ավելի ինտենսիվ մարզումներ է անցկացնում՝ հաշվի առնելով մենամարտի լրջությունը: Մրցակիցը WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն է:
Հարթը ցանկություն ունի Հայաստանում մենամարտ անցկացնել: Առաջիկա մենամարտից հետո փորձ է արվելու հայրենիքում դա կազմակերպել