Հայաստանում կգործի 38 տարածքային ընտրական հանձնաժողով
SocietyՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում սահմանել և համարակալել է տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները և տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` հանրապետությունում գործելու է 38 տարածքային ընտրական հանձնաժողով, որոնցից 10-ը` Երևան քաղաքում և 28-ը` մարզերում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը կիրականացվի 21-օրյա ժամկետում: