Մարտունի-Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Զոլաքար-Վարդենիկ ճանապարհահատվածն ասֆալտապատված է ամբողջությամբ
SocietyՄարտունի-Վարդենիս –Մարտակերտ մայրուղու Զոլաքար-Վարդենիկ 4334 գծամետր երկարության ճանապարհահատվածը նոյեմբերի առաջին կեսից հետո ասֆալտապատվել է ամբողջությամբ, իսկ այժմ ընթանում են կողնակների հարթեցման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրեց շինարա րական աշխատանքներն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, այս տարվա հուլիս ամսից մեկնարկած աշխատանքների ավարտի ժամկետը պայմանագրով սահմանված էր մինչեւ 2017 թվականի հուլիս ամիսը, սակայն ճանապարհաշինարարներին հաջողվել է ավարտել աշխատանքների հիմնական մասը՝ ապահովելով ճանապարհային երթեւեկության բարձրակարգ սպասարկում:
«Մարտունի-Վարդենիս-
Այժմ ընթանում են կողնակների հարթեցման աշխատանքները: Նոյեմբերի երկրորդ տասնօրյակից հետո գրանցված արեւոտ եղանակը հնարավորություն տվեց, որ կարողանանք ասֆալտապատումն ավարտել ամբողջությամբ: Կահավորման աշխատանքները կսկսենք եկող գարնանից եւ սահմանված ժամկետից շուտ էլ կավարտենք»-նշեց Արմեն Ղուկասյանը:
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար «Համաշխարհային բանկ»-ի միջոցներից տրամադրվել է 617 միլիոն դրամ: