Օզիլն ու Դի Մարիան ցանկանում են վերադառնալ Ռեալ
SportՖրանսիական ՊՍԺ-ի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպաններ Անխել Դի Մարիան և Մեսութ Օզիլը ցանկանում են վերադառնալ իրենց նախկին ակումբ:
Ըստ Marca-ի՝ արգենտինացի և գերմանացի ֆուտբոլիստները «արքայական» ակումբի խաղաշապիկը կրկին կրելու մտադրություն ունեն:
Երկու ֆուտբոլիստներն էլ կապ են հաստատել «սերուցքայինների» ղեկավարության հետ և պատմել իրենց պատրաստակամության մասին: