Սթափվեցի, փորձեցի դասեր քաղել ու չչարանալ.Աստղիկ Սաֆարյան (Photo)
LifestyleՄեղավոր ես, թե անմեղ, կեղծավոր ես, թե անկեղծ… Չգիտեմ` դուք ինչպես, բայց ես Աստղիկ Սաֆարյանին հիշում եմ իր այս կատարմամբ: Հայկական փոփ-ռոքի գլխավոր <մեղավորը> վերջերս ամփոփեց իր բեմական գործունեության 10 տարին: Այդ տարիների թողած դասերի շուրջն էլ պտտվեց մեր զրույցը սիրելի երգչուհու հետ:

Աստղիկ, իսպանացիներն իսկապես սառնասիրտ են. այդբարձրահասակ,հաղթանդամ տղամարդիկ… Քոհարցազրույցներիցմեկում կարդացի:
Եվրոպացիներն առհասարակ այդպիսին են: Տարիներ շարունակ ապրելով Եվրոպայում` ինքս էլ հոգեպես զգացի, թե ինչ է դա և մի փոքր այդպիսին դարձա` ավելի պրակտիկ, պրագմատիկ: Խնդիրներն այնտեղ էլ են շատ, ու երբ դու ես, ինչպես ասում են, քո գլխի տերը, ակամա դառնում ես սառնասիրտ, որպեսզի կարողանաս լուծել դրանք:
Իսկ քեզ դուր են գալիս նման տղամարդիկ:
Գովելի է, երբ տղամարդն ունի սթափ դատողություն: Բայց մյուս կողմից էլ, եթե ամեն ինչ նորմալ է, մի քանի կաթիլ զգացմունքայնությունն ու տաքարյունությունը չի խանգարի:
Լա’վ, տղամարդկանց դեռ կգանք:
Մասնագիտական կյանքի 10 տարիներն արդեն ետևում են. բավական երկար ընթացք այս արագ փոփոխվող ոլորտում: Ինչ փոփոխություններ ես դու ինքդ տեսնում, որ հանդիսատեսը գուցե չի կարող տեսնել:
Ես տեսնում եմ աշխատանք, երաժշտական ձեռագիր, որը բարդ էրստեղծելը, եստեսնում եմ հեղինակ կատարողի, ով,լինելով այսբնագավառում, փորձել էպահել իր ոճը:
Հավատացնում եմ, որ մենք էլ ենք այդ ամենը տեսնում և գնահատումենքիսկապես: Ա’յ, քո’ մեջ ինչ է փոխվել:
Ես ավելի ինքնավստահ եմ դարձել, ավելի ներդաշնակ ինքս ինձ հետ, ինչը մեծ ուժ է տալիս: Իմ լսարանն է մեծացել, ինչը շատ թանկ ձեռքբերում է: Երբեմնի բարդ թվացող երգերը հիմա շատ ավելի մեծ լսարան ունեն: Ինձ համար շատ ավելի կարևոր է իմ աշխատանքը, քան ես. սա իմ կարգախոսն է, որով և ես առաջնորդվում եմ:
Better Way. այս անվանումով նոր ալբոմը քո` թվով երրորդն է, որտեղդութերևս առաջին անգամ միախառնումներ եսանում` house, country ոճիմիքսերհարազատ pop-rock-ին: Իսկ էլ ինչ է հղկել Աստղիկ Սաֆարյանը,ավելի լավըդարձրել:
Վոկալի մեջ եմ ավելի հմտացել, աճել: Այսօր ավելացել են ստեղծագործելու տեխիկական հնարավորությունները, ինչը թույլ է տալիս ավելի հասուն աշխատանք մատուցել: Հետո… նախկինում ես ավելի էմոցիոնալ էի, պոռթկուն, հենց այդկերպ էլ նայում էի աշխատաքնիս: Հիմա ավելի խաղաղ եմ: Այս տարիների ընթացքում ես հասկացա, որ եթե ավելի հանգսիտ ես վերաբերվում, ավելի լավ արդունք ես ստանում: Եվս մի կարևոր հանգամանք. ես կարողացել եմ պահպանել իմ բարոյական նկարագիրը, մի բան, որ անասելի դժվար է այս ոլորտում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ