Սարուխան գյուղի բնակիչ Արայիկ Սողոյանի տնտեսությունը հրդեհից մեծ վնասներ է կրել
SocietyԳավառի փրկարար ծառայությունում նոյեմբերի 29-ի երեկոյան կանչ է գրանցվել Սարուխան գյուղում բնակիչներից մեկի տանը հրդեհ բռնկվելու մասին:
Ինչպես Արմենպրեսին մանրամասնեց Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետի տեղակալ Հայկ Աբրահամյանը, նոյեմբերի 29-ին, ժամը 17:43-ին ահազանգ են ստացվել, որ Գավառի Սարուխան գյուղի Անդրանիկի փակուղու տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այրվել է Արայիկ Սողոյանի ավտոտնակի փայտե տանիքին կից կառուցատարրերը՝ մոտ 150 քմ, տանիքում կուտակված մոտ 1000 հակ անասնակեր եւ 2 խմ վառելափայտ: Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավվել են Գավառի փրկարար ջոկատի 2 մարտական հաշվարկ եւ 1 մարտական հաշվարկ՝ Մարտունու փրկարար ծառայությ ունից:
Ըստ Աբրահամյանի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել 23:50-ին:
Սարուխանի համայնքապետ Հովհաննես Չիչոյանը տեղեկացրեց, որ համայնքապետարանի կողմից ճշգրտվում են Արայիկ Սողոյանի տնտեսությանը հրդեհի պատճառով հատուցած վնասների չափերը, եւ տուժած տնտեսությունը անպայման կստանա դրամական փոխհատուցում:
Խոսրով Խլղաթյան