ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի. մրցաշարային աղյուսակը 9-րդ տուրից հետո
SportԽանտի-Մանսիյսկում ավարտին են մոտենում ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի մրցումները:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ մրցաշարում երեկ տեղի ունեցան 9-րդ տուրի հանդիպումները: 9-րդ տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Նինո Բացիաշվիլին, Ցզյու Վենցզյունը, Օլգա Գիրյան և Բելա Խոտենաշվիլին, իսկ Հարիկա Դրոնավալի-Ալեքսանդրա Կոստենյուկ և Նատալյա Պոգոնինա-Լելա Ջավախաշվիլի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
9-րդ տուրից հետո Ցզյու Վենցզյունը և Նինո Բացիաշվիլին վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը, 3-րդ հորիզոնականում ընթացող Ալեքսանդրա Կոստենյուկն առաջատարներից ետ է մնում կես միավորով: Ընդհանուր հաշվարկի ընթացիկ աղյուսակը գլխավորում է Ցզյու Վենցզյունը, ով վաստակել 398.3 միավոր, երկրորդ հորիզոնականում է այս մրցաշարին չմասնակցող Համպի Կոներուն, իսկ 305 ընթացիկ միավոր ունեցող Ալեքսանդրա Կոստենյուկը գտնվում է 3-րդ հորիզոնականում, սակայն դեռ պահպանում է առաջին տեղը գրավելու տեսական հնարավորություն: