Brent մակնիշի նավթի գինը հոկտեմբերի 28-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 50 դոլարի նշագիծը
EconomicsՆավթի համաշխարհային գները նոյեմբերի 30-ին կայացած սակարկությունների ընթացքում արագացրել են աճը Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Հալիդ ալ Ֆալիհի արած հայտարարություններից հետո. Brent մակնիշի նավթի արժեքը հոկտեմբերի 28-ից ի վեր առաջին անգամ գերազանցել Է բարելի դիմաց 50 դոլա րի՝ հոգեբանական նշագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, վկայում են սակարկությունների տվյալները:
Երեւանի ժամանակով ժամը 13:32-ի դրությամբ Հյուսիսային ծովի Brent մակնիշի նավթային խառնուրդի փետրվարի ապառնագրերի արժեքն ավելացել Է 5,62 տոկոսով՝ մինչեւ մեկ բարելի դիմաց 49,98 դոլար: Ավելի վաղ այն հոկտեմբերի 28-ից ի վեր առաջին անգամ գերազանցել Էր բարելի դիմաց 50 դոլարի հոգեբանական նշագիծը: WTI մակնիշի նավթի հունվարի ապառնագրերի գինը բարձրացել Է 5,33 տոկոսով՝ մինչեւ մեկ բարելի դիմաց 47,62 դոլար:
Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարարը հայտարարել Է, որ լավատեսորեն Է տրամադրված նավթի արդյունահանման շուրջն ՕՊԷՔ-ի համաձայնության կապակցությամբ: Նա նշել Է, որ ՕՊԷՔ-ի երկրները մոտեցնում են դիրքորոշումները, եւ այժմ քննարկում են երկրների միջեւ նավթի հանույթի կրճատման արդար բաժանման հարցը:
Վիեննայում նոյեմբերի 30-ին տեղի Է ունենում ՕՊԷՔ-ի պաշտոնական հանդիպումը, որտեղ կազմակերպությունը կարող Է վերջնականապես լուծել նավթի հանույթի իր մակարդակի սահմանափակման հարցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: