«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանում է ներկայացրել 2017-2019 թթ. ներդրումային ծրագրի վերաբերյալ
Economics«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2017-2019 թթ. ներդրումային ծրագիրը սահմանված կարգով ՀԾԿՀ-ին ներկայացվել էր դեռևս 2016 թ. հոկտեմբերի 15-ին:
Ինչպես տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, հանձնաժողովի հետ նախնական քննարկումների արդյունքում ծրագիրը փոփոխությունների չի ենթարկվել:
Ներդրումային ծրագրով նախատեսված միջոցառումները և ծախսերը այն անհրաժեշտ միջոցներն են, որ ուղղված են գազափոխադրման և գազաբաշխման համակարգերը շահագործելու և անխափան, անվտանգ գազամատակարարում ապահովելու համար:
Իսկ բնական գազի սակագների վերանայման հայտով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀԾԿՀ-ին դիմել էր նոյեմբերի 1-ին՝ արդեն իսկ հաշվի առելով նաև Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացված 2017-2019 թթ. ներդրումային ծրագրով նախատեսվող ներդրումները: