ԶԼՄ-ները հայտնել են մինչեւ 34 կգ նիհարած Անջելինա Ջոլիի մասին
SocietyՀոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, որի հասակը 169 սանտիմետր Է, նիհարել Է մինչեւ 34 կիլոգրամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, գրում Է Radar Online-ը՝ հղում անելով աստղի շրջապատի սեփական աղբյուրներին:
Ինչպես առցանց հրատարակությանը պատմել Է անանուն իրազեկիչը, քաշի կորուստը կապված Է այն ապրումների հետ, որ Ջոլին ունի դերասան Բրեդ Փիթի հետ ապահարզանի եւ իրենց ընդհանուր երեխաների նկատմամբ խնամակալություն ստանալու կապակցությամբ:
Նշվում Է, որ դերասանուհին առաջներում Էլ խնդիրներ Է ունեցել ախորժակի հարցում, բայց ապահարզանի գործընթացի սկսվելուց ի վեր նա գրեթե դադարել Է ուտել: Նոյեմբերին ավելի վաղ Radar Online-ը նաեւ հայտնել Էր, որ Ջոլին սթրեսի պատճառով սկսել Է շատ ծխել: