Արդյունաբերական արտադրանքի ծավալը ՀՀ-ում աճել է 6.5%-ով. ԱՎԾ
EconomicsԱյս տարվա հունվար-հոկտեմբերին հանրապետությունում, ընթացիկ գներով, թողարկվել է 1 152 223.3 մլն դրամ արդյունաբերական արտադրանք։ Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 106.5%:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, միայն հոկտեմբեր ամսին 124 218.0 մլն դրամի արդյունաբերական արտադրանք է թողարկվել:
Ընդհանուր արտադրանքից հունվար-հոկտեմբերին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման մասը կազմում է 210 002.8 մլն դրամ, մշակող արդյունաբերության մասնաբաժինը 711 497.3 մլն դրամ, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը՝ 212 329.5 մլն դրամ, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակումը՝ 18 393.7 մլն դրամ:
Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն` ըստ արտադրության բաժինների, 2016թ.հունվար-հոկտեմբերին վերաբաշխվել է հետևյալ կերպ՝ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում 18.2%, մշակող արդյունաբերություն՝ 61.8%, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 18.4%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ՝ 1.6%:
2016թ.հունվար-հոկտեմբերին 61.8% կազմող մշակող արդյունաբերությունից սննդամթերքի արտադրությունը կազմել է 33.2%, խմիչքների արտադրությունը՝ 12.3%, ծխախոտի արտադրությունը՝ 14.8%, հիմնային մետաղների արտադրությունը 17.3%, և այլն: