Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվել են հակահամաճարակային աշխատանքներ
SocietyՍկսած 2015 թվականից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական բոլոր հիմնարկներում, պարբերաբար իրականացվել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բազմաբնույթ գործողություններ: Արմենպրեսին այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
«Բացի այդ, առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական բոլոր հիմնարկների ճաշարաններում, խոհանոցներում և բուժմասերում պարբերաբար իրականացվել են դեզինֆեկցիոն աշխատանքներ (միջատների դեմ), որպիսիք նախկինում երբևէ չեն իրականացվել»,- նշեց Քրմոյանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրեց նաև, որ ավարտին է հասցվել դեռևս 2015 թվականին մեկնարկած ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող էներգախնայողության ծրագիրը, որի արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության 10 քրեակատարողական հիմնարկներում լուծում են ստացել կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամասերի լուսավորության, սենյակների ջեռուցման, տանիքների ջրամեկուսացման, ինչպես նաև պատշաճ սանիտարահիգիենիկ պ այմանների ապահովման հարցերը: