Կեղծված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ դեղագործության ճյուղի վրա. ՀՀ վարչապետ
SocietyՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է դեղերի շուկայի ուսումնասիրությունը և կառավարության նիստին տվեց համապատասխան հանձնարարական: «Հաշվի առնելով, որ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունն երի վրա՝ հանձնարարում եմ ՀՀ առողջապահության նախարարին երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:
Տեղեկատվության պետք է կցվի նաև անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը: