Պատանի շախմատիստները միջազգային մրցաշարերում զգալի հաջողություններ ունեցան. Միքայել Անդրեասյան
SportՀայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը 2016 թվականը հայկական շախմատի համար համարում է բուռն տարի:
«Ընթացիկ տարին հայկական շախմատի, և ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային շախմատի համար, բուռն էր: Այս տարի մեր պատանի շախմատիստները միջազգային մրցաշարերում ունեցան զգալի հաջողություններ: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա այս տարի մեր մեդալներն ավելի շատ են, քանի որ պատանիները հաջող հանդես եկան Եվրոպայի և աշխարհի առաջնություններում»,- Արմենպրեսի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միքայել Անդրեասյանը:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիան սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել պատանի շախմատիստներին, ովքեր «վաղն» արդեն կհամալրեն երկրի հավաքականը: