Yerevan, 30.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վահան Բադասյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է Վահան Բադասյանի կողմից մատնանշված հանգամանքների ստուգման արդյունքների մասին՝ նշելով, որ ՀՀ ՊՆ-ն ալյուրի ձեռքբերման գործընթացն այս տարի կազմակերպել է օրենքով սահմանված կարգով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում Վահան Բադասյանը նոյեմբերի 21-ին  հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանը, եղբոր՝ Արայիկ Հակոբյանի հետ երկար տարիներ հանդիսանալով  վերջինիս անվամբ գրանցված «Սիփան» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը կամ փոխկապակցված անձ, չարաշահել է պաշտոնեական դիրքը և շուկայական 90 ՀՀ դրամ արժեքից բարձր արժեքով՝ 1 կիլոգրամը 125-130 ՀՀ դրամով, ցորենի ձեռք բերման պայմանագիր է կնքել նշված ընկերության հետ, ինչի արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունից յուրացրել է մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամ գումար:

Նույն օրը Վահան Բադասյանը բացատրություն է տվել այն մասին, որ հանդիսանում է «Հադրութի ալրաղաց» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենը, զբաղվում է ցորենի մշակմամբ, ունի ալրաղաց և հացի արտադրամաս: 2011թ. և 2012թ. ՀՀ ՊՆ-ին մատակարարել է ցորեն, բոլոր ընկերությունները ցորենը մատակարարել են նույն գներով: 2016թ. ՀՀ ՊՆ-ի կողմից ցորենի ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթին չի մասնակցել, սակայն հետագայում իմացել է, որ 3 ընկերություն մասնակցել են մրցույթին, սակայն չեն հաղթել և պայմանագրեր չեն կնքել, իսկ մրցույթում հաղթող է ճանաչվել Արայիկ Հակոբյանին պատկանող «Սիփան» ՍՊ ընկերությունը, իսկ մյուս չափաբաժինները շահել են այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2016թ. ընթացքում ցորենի գնման վերաբերյալ ընդհանրապես պայմանագրեր չի կնքել:  ՀՀ ՊՆ-ի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի կարիքների համար կնքվել են առաջին տեսակի ցորենի ալյուրի գնման պայմանագրեր, որի ամբողջ գործընթացը կազմակերպվել է սահմանված կարգին համապատասխան, մրցույթի մասնակիցների համար ապահովվել են հավասար պայմաններ և համապատասխան 9 չափաբաժինների համար հաղթող են ճանաչվել ներկայացվող պահանջներին բավարարող, նվազագույն գին ներկայացրած մասնակիցները, ինչը հիմն ավորվել է նաև մրցույթին մասնակցած, այդ թվում՝ հաղթող չճանաչված կազմակերպությունների տնօրենների բացատրություններով:

Վահան Բադասյանի կողմից նշված 2 ընկերությունների ներկայացրած հայտերը մերժվել են՝ հրավերի պահանջներին չհամապատասխանելու պատճառով, որպիսի հանգամանքն ընդունել և չեն վիճարկել նաև նշված ընկերությունների տնօրեններն իրենց բացատրություններով:  Իսկ Վ.Բադասյանի կողմից որպես պարտված նշված 3-րդ ընկերությունն իրականում ճանաչվել է հաղթող, որի հետ պայմանագիր է կնքվել՝ անհրաժեշտ ալյուրի 9 չափաբաժիններից մեկի վերաբերյալ: «Սիփան» ընկերությունը հայտարարված մրցույթին մասնակցել է միայն մեկ չափաբաժին առաջին տեսակի ցորենի ալյուրի մատակարարմ ան հավակնությամբ, որում ճանաչվել է հաղթող, և ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ 1 կիլոգրամի համար 173 ՀՀ դրամ գնով: Վ.Բադասյանի կողմից որպես հաղթող ներկայացված մյուս ընկերությունն իրականում չի հաղթել.  ներկայացված հայտը մերժվել է՝ առաջարկված գնի բարձր լինելու պատճառով:

Մրցույթի նախապատրաստման, դրանում հաղթող ճանաչելու և պայմանագրերի կնքման գործընթացում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը և նկարագրված գործընթացի հետ առնչություն ունեցող մյուս անձինք օրենքով սահմանված կարգով իրականացրել են իրենց լիազորությունները, ինչի արդյունքում մատակարարների հետ կնքված պայմանագրերով որպես ալյուրի գնման գին է սահմանվել տվյալ ժամանակահատվածում ձևավորված ալյուրի շուկայական գնից ցածր գին: Այսինքն` 2016թ. ՀՀ ՊՆ կողմից ալյուրի ձեռքբերման գործընթացը կազմակերպվել է օրենքով սահմանված կարգով,  գործընթացում որևէ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահում թույլ չի տրվել, պետական միջոցների յուրացում տեղի չի ունեցել և պետությանը վնաս չի պատճառվել:

Ընդ որում` մրցույթին մասնակցած կազմակերպությունների, այդ թվում՝ Բադասյանի կողմից մատնանշված և մրցույթում չհաղթած կազմակերպությունների սեփականատերերը հայտնել են, որ ՀՀ պաշպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով նախատեսված որակի ալյուրի արտադրության նպատակով ընկերությունների կողմից ձեռք բերված ցորենի մեկ կիլոգրամի գինը մրցույթի ժամանակահատվածում կազմել է 115-130 ՀՀ դրամ:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ. մայիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԼՂՀ-ում առաջին տեսակի ալյուրի արտադրության միջին հանրապետական գինը կազմել է 195,3 ՀՀ դրամ, շուկայական գինը՝ 223,3-226,7 ՀՀ դրամ:

Քննության արդյունքներով որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Որոշման պատճեններն ուղարկվել են Վ.Բադասյանին և Մ.Հակոբյանին՝ պարզաբանելով, որ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով այն կարող են բողոքարկել»։

 

Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank