Հայաստանում կիրականացվի գյուղատնտեսության սուբսիդավորման համակարգված քաղաքականություն
EconomicsԿառավարությունը հավանություն տվեց Հայաստանում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգին:
«Այն կնպաստի այդ գործընթացում միասնական մոտեցումների ձևավորմանն ու համակարգված քաղաքականության իրականացմանը: Հայեցակարգով ներկայացվում են գյուղատնտեսության սուբսիդավորման գերակայությունները, դրանց իրականացման մոտեցումները, ակնկալվող արդյունքները»,- ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Արդյունքում բարենպաստ պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսությունում տնտեսվարողների գործունեության համար, կբարձրանա ռեսուրսային ներուժի առավել նպատակային օգտագործումը, արտադրության մրցունակությունը, ինչն էլ կնպաստի երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը: