Իգնատի Առաքելյանն անդրադարձել է գյուղոլորտի ցուցանիշների անկման շուրջ խոսակցություններին
EconomicsԳյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների նվազումը պայմանավորված է բնակլիմայական, տնտեսական և ֆերմերների մոտ առկա խնդիրներով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պարզաբանելով ոլորտում առկա անկումը:
«Բազմաթիվ բաներ կան, որ բերում են դրան՝ թե բնակլիմայական, թե տնտեսական պայմանները, թե ֆերմերների մոտ առկա ֆիանանսական խնդիրները:
Այս տարի բերք կար, բայց քիչ էր, գները ցածր էին, այս ամենն ազդում է ընդհանուր արժեքային գնահատման վրա»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում ոլորտի թվերի ուռճացման մասին կարծիքներին, ինչի հետևանքով այս տարի անկում է արձանագրվում, նախարարն ասաց. «Վիճակագրությունն այնպիսի բան է…անցյալ տարի հավաքագրվել են տվյալներ, հրապարակվել են, այս տարի նույնպես. ունենք այն, ինչ ունենք: Անցյալ տարի ոնց է եղել, չգիտենք, այս տարի այսպես է»: