Բնակարանային հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն
SocietyԱյսուհետ բնակարանային հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն. ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են հիփոթեքային վարկավորման միասնական խիստ կանոններ:
Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նախագծով վարկատուներն այսուհետ պարտավոր են սպառողներին մինչև վարկը տրամադրելը մանրամասն ներկայացնել և բացատրել վարկի հետ կապված մի շարք կարևոր պայմաններ, ինչպիսիք են՝
- Վարկի արդյունավետ տոկոսադրույքը,
- Այն ծախսերը, որոնք քաղաքացին պետք է կատարի վարկ վերցնելիս,
- Ժամկետից շուտ մարելու հնարավորությունը, դրա իրականացման կարգն ու հետևանքները,
- Վարկի մարման կանոնները: Նախագծով սպառողը հնարավորություն կունենա ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց էականռիսկեր կրելու, իսկ վարկատուն չի կարող որևէ տույժ, վճար կամ հատուցում պահանջել: Վարկատունհնարավորություն կունենա տույժեր կիրառել միայն այն դեպքում, երբ վարկը վաղաժամկետ մարվում էառաջին 3 տարիների ընթացքում և մարվող գումարի չափը ավելի է նախագծով սահմանված չափից:
Նախագծով նաև խիստ և հստակ կանոններ են սահմանվել անշարժ գույք գնահատողներիընտրության և գործունեության նկատմամբ: Օրինակ՝ գնահատողը չի կարող փոխկապակցված լինելվարկատուի հետ կամ բանկը չի կարող ուղղորդել սպառողին՝ օգտվել իր նախընտրած գնահատողից:
Նախագծով ներդրվել են նաև վարկատուների կողմից սահմանված կանոնները չպահպանելուհետևանքով սպառողներին պատճառված վնասների հատուցման մեխանիզմ:
Այսպիսով, նոր կանոնների արդյունքում՝
Հիփոթեքային վարկերի շուկան կլինի թափանցիկ, Սպառողը հիփոթեքային վարկ վերցնելիս կլինի առավել տեղեկացված, Սպառողը հնարավորություն կունենա ընտրել առավել բարենպաստ պայմաններով վարկ: