Հայ ըմբիշները կպայքարեն բրոնզե մեդալների համար
SportԽարկով քաղաքում ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային գավաթի խաղարկությանը, որին Հայաստանը ներկայացնում է «Տաշիր» ակումբը:
D խմբի վերջին տուրում «Տաշիրը» 5:3 հաշվով հաղթել է թուրքական թիմին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում հայ ըմբիշները 0:8 հաշվով պարտվել են իրանական «Ռազիին»:
Բրոնզե մեդալի համար «Տաշիրը» կմրցի ուկրաինական «Զդորովյե» թիմի հետ: Եզրափակչում «Ռազիի» մրցակիցն է ամերիկյան «Մերկուրին»:
«Տաշիրը» մրցաշարին ներկայացել է հետևյալ կազմով.
Նարեկ Խաչատրյան (57կգ), Գարիկ Բարսեղյան (61կգ), Նարեկ Սիրունյան (65կգ), Վալտեր Մարգարյան (70կգ), Սուրեն Խաչատրյան (74կգ), Վահե Թամրազյան (86կգ) Շամիր Աթյան (97կգ) և Անդրանիկ Գալստյան (125կգ):
Մարզիչներ Հովսեփ Հովսեփյան, Հաբեթնակ Կուրղինյան