«Հայ մայրեր»-ի գալա ընթրիքի հյուրերն ու աճուրդի հանված իրերը
LifestyleBravo.am-ը գրում է.
ՀԿ-ի գալա ընթրիքը երեկ «Յանս» ակումբում համախմբել էր տարբեր ոլորտի մարդկանց, հատկապես՝ կանանց։ Բարեգործական կազմակերպությունն աջակցում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին ու նրանց մայրերին։ Միջոցառման նպատակն էր կազմակերպության մշտական աջակիցներին եւ նոր բարերարներին ներկայացնել գործունեության արդյունքները եւ դրամական միջոցներ հայթայթել հետագա անելիքների համար։ Երեկոյին ներկա էին նաեւ կազմակերպության շահառու մի քանի ծնող՝ իրենց փոքրիկների հետ։
Երեկոն վարում էր «Հայ մայրեր» ՀԿ խորհրդի անդամ Նազենի Հովհաննիսյանը, որը կարեւորել է յուրաքանչյուր հյուրի ներկայությունը եւ նշել.«Կազմակերպությունը ծնվեց այն պարզ պատճառով, որ մանկական ուղեղային կաթվածով երեխաները չունեին ընդհանուր հանգրվան, ուր կարող էին դիմել իրենց խնդիրների համար։ Աստված ամեն մեկին տալիս է ինչ-որ դժվարություն, որ մարդն, այդ դժվարությունը հաղթահարելով, հեշտացնի մյուսների կյանքը։ Խորապես վստահ եմ, որ Նարինեին, Վահանին եւ նրանց «սմայլիկին»՝ Գարիկին, որն ունի մանկական ուղեղային կաթված, տրվեց այդ ամենը, որ ստեղծեին այս կազմակերպությունը»։
Շարունակությունը՝ այստեղ:
